Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է չորս մարդ
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է չորս մարդ

Թուրքիայում 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է չորս մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի աղետների գործակալության վրա:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ուժգին երկրաշարժի հետևանքով տուժել է 120 մարդ:

Աղետի հետևանքով ամենաշատը տուժել է Թուրքիայի Իզմիր շրջանը, որտեղ երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել:

Մարզում ընթանում է որոնողափրկարարական գործողություն: Աղետը փոքր վնասներ է պատճառել Թուրքիայի արևմտյան այլ նահանգներում ՝ Ուսակում, Դենիզլիում, Մանիսայում, Բալիկեսիրում, Այդինում և Մուղլայում: