Թուրքիայում երկրաշարժի հետևանքով  զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Թուրքիայում, Իզմիրի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:  Այս մասին տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի աղետների կառավարման գործակալությանը:

Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ երկրաշարժին հաջորդել է 1120 ուժեղ հետցնցում, որից 43-ը `4 բալ ուժգնությամբ: Աղետից տուժել է 962 մարդ, որոնցից 743-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, իսկ 219-ը դեռ բուժվում են:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ երկրաշարժից 58 ժամ անց փրկարարները փլատակներից դուրս են բերել 3-ամյա և 14-ամյա աղջիկների: Ընդհանուր առմամբ, թուրք փրկարարները փլատակների տակից փրկել են 105 մարդու: