Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի: Այս մասին տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի աղետների կառավարման գործակալությանը:

Հզոր երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման պատճառով տուժել է 961 մարդ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, երկրաշարժին հաջորդել է ավելի քան 1000 հետցնցում, որոնցից 43-ը չորս մագնիտուդից ավել էր: Այս պահին 218 մարդ բուժվում է հիվանդանոցներում, մնացածները դուրս են գրվել հիվանդանոցներից:

Թուրքիայում 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իզմիրի ափամերձ շրջանում, Հունաստանի Սամոս կղզու հյուսիսային մասում: