Թուրքիայում, ըտրատեղամասերից մեկում սպանել են երկու դիտորդի

Թուրքիայում, ըտրատեղամասերից մեկում սպանել են երկու տղամարդու: Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելյան մասում գտնվում Մալաթյա քաղաքում:

Ականատեսների խոսքերով, իրար հետ վիճել են հակառակորդ խմբի անդամներ: Քաղաքացին, որը կրակել է նրանց ուղղությամբ ձերբակալվել է:

Մահացածները կուսակցություններից մեկի դիտորդներ էին: Նրանք փորձել են խոչընդոտել քաղաքացիներից մեկի քայլին, որը փորձում էր իր ընտրությունը գրանցել բացահայտ:

Թուրքիայում այսօր տեղի են ունենում մունիցիպալ ընտրություններ: 57 միլիոն քաղաքացիներ ընտրելու են քաղաքների քաղաքապետերին և սակրեբուլոների անդամներին: