Մենք նրա նամակը նետել ենք աղբարկղի մեջ,-այսպես են պատասխանել թուրք պաշտոնյաները Դոնալդ Թրամփի ՝ Էրդողանին ուղղված նամակին: Այս մասին հայտնում է Լոնդոնում հիմնադրված «մերձավոր արևելքի աչքը» լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվական գործակալության, թուրք պաշտոնյաները հրատարակչության հետ զրույցում հրաժարվել են բացահայտել իրենց ինքնությունը:
«Նամակը թվագրվում է հոկտեմբերի 9-ով, դա այն օրն է, երբ սկսել ենք ռազմական գործողությունը: Մեր նախագահը գործողությունը սկսելով տվել է լավագույն պատասխանը», – ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին նամակ է գրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ զգուշացրել է Սիրիայում ռազմական գործողությունների հնարավոր հետևանքների մասին: