Թուրքիայում ապրող սիրիացի փախստականների համար Եվրամիությունը տրամադրելու է 1,5 մլրդ. եվրո
Թուրքիայում ապրող սիրիացի փախստականների համար Եվրամիությունը գրանտի տեսքով տրամադրելու է 1,5 մլրդ. եվրո: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին ծառայության ղեկավարը:
Սիրիայի հարցով Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին, Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով:
Թուրքիայում ապրում է մոտ 3,5 մլն. սիրիացի փախստական: ՄԱԿ-ում ասում են, որ բրյուսելում ընթացող կոնֆերանսին հիմնական խնդիրը Սիրիայի համար 6 միլիարդ դոլարի հավաքումն է:
2011 թվականին սկսված Սիրիայի հակամարտությանը զոհ է գնացել կես միլիոնից ավելի մարդ, 10 միլիոնից ավելի դառել է փախստական: