Թուրքիայում 16 մարդ է տուժել Իզմիր նահանգում փոթորիկի ու տորնադոյի հետևանքով

12:32, 12.02.2021

Թուրքիայի Իզմիր նահանգում փոթորիկին և տորնադոյին հետևել են ավերածություններ: Տուժել է 16 մարդ:

Տեղեկությունն այս մասին տարածում է թուրքական մամուլը:

Տորնադոն անցել է Չեմշե հանգստավայրային քաղաքով:

Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ և նավեր: Գոյություն ունեցող տվյալներով, տոռնադոն պոկել է 4 տան տանիք, վնասել մինչև 20 ավտոմեքենա: Բացի այդ, հանգստավայրում խորտակվել է մի քանի նավ:

Նմանատիպ