Թուրքիայում 15-ամյա դեռահասը սառը զենքով վիրավորել է դպրոցականների
Թուրքիայում 15-ամյա դեռահասը սառը զենքով վիրավորել է դպրոցականների։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում։ «Euronews»-ի փոխանցմամբ՝ ութ վիրավորներից մեկը մահացել է։
Շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:35-ին։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն ձերբակալել են կասկածյալին։
10-րդ դասարանցի աղջիկը մեկ այլ դպրոցի աշակերտուհի էր։ Թուրքիայի կրթության նախարարի խոսքով՝ աղջիկը նախքան հարձակում իրականացնելը հագել է այն միջնակարգ դպրոցի համազգեստը, որի աշակերտների վրա հարձակվել է։
Տեղի ունեցածին մեկնաբանություն է տվել նաև Թուրքիայի առողջապահության նախարարը։ Նրա խոսքով՝ երկու աշակերտի վիճակը գնահատվում է միջին և ծանր։