Մարտա Կոս․ Կցանկանայի, որ Վրաստանը, վրաց ժողովրդի ահռելի աջակցությամբ, այսօր լիներ Մոլդովայի և Ուկրաինայի մակարդակում

21:26, 06.10.2026
«Ինչպես գիտեք, Վրաստանը միայն թղթի վրա է թեկնածու երկիր, ցավում եմ դրա համար»,- այս մասին ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է վրացական լրատվամիջոցի լրագրողի հարցին ի պատասխան։
Կոսի խոսքով՝ «կցանկանար, որ Վրաստանը, վրաց ժողովրդի ահռելի աջակցությամբ, այսօր լիներ Մոլդովայի և Ուկրաինայի մակարդակում»։
«Թե ինչպես կշարունակենք հարաբերությունները երկրի հետ, հիմնականում կախված է նրանից, թե ինչպես են անդամ պետությունները տեսնում ապագան, սակայն շատ բան, ինչ այժմ տեղի է ունենում Վրաստանում, կներկայացվի հոկտեմբերի վերջին ընդլայնման զեկույցներում։ Կարող եք պատկերացնել, թե ինչ ուղղությամբ դա կգնա»,- նշել է Մարտա Կոսը։

Նմանատիպ