Թուրքիայի զինված ուժերը պատրաստվածության են բերվել՝ Սիրիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ հնարավոր գործողության համար

14:42, 09.01.2025

Թուրքիայի զինված ուժերը պատրաստվածության են բերվել՝ Սիրիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ հնարավոր գործողության համար։

«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը պատրաստ են հնարավոր գործողության համար»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ Անկարան պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին։

«Դրանցից մեկը ռազմական գործողություններն են»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։

Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո երկրի հյուսիսում հակամարտություն է սկսվել քրդական ռազմական խմբավորումների և Սիրիայի ազգային բանակի միջև։

Թուրքիան «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիան Սիրիայում քրդական ստորաբաժանումները համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» միավորներ։

Նմանատիպ