Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Ադրբեջան թուրք զինվորականներին ուղարկելու հարցը
Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Ադրբեջան թուրք զինվորականներին ուղարկելու հարցը

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Ադրբեջան թուրք զինվորականներին ուղարկելու հարցը: Այս մասին տեղեկատվությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները:

«Համատեղ կենտրոնի գտնվելու վայրը որոշելու է Ադրբեջանը: Կենտրոնում տեղակայվելու են ռազմական և անհրաժեշտության դեպքում ՝ քաղաքացիական անձինք: Կենտրոնի աշխատանքի նպատակը կլինի Հարավային Կովկասում կայունության ապահովումը: Թուրք զինվորականների ուղարկելը բխում է երկրի ազգային շահերից»,- ասված է փաստաթղթում:

Առաքելության կազմը և նրա գործողության ժամկետները սահմանելու է Թուրքիայի նախագահի վարչակազմը: