Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին օրինագիծը
Թուրքիայի խորհրդարանը Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու թույլտվություն է տվել: Ինչպես տեղեկացնում է տեղի մամուլը, Թուրքիայի միլի մեջլիսը հաստատել է նախագահ Էրդողանի կողմից նախաձեռնած օրինագիծը:
Ըստ օրինագծի, թուրք զինվորականները մեկ տարվա ընթացքում կաշխատեն Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնում, որը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղում: