Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կրակ է բացվել թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ, որը պետք է տարհաներ Թուրքիայի քաղաքացիներին Սուդանից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կրակ է բացվել թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ, որը պետք է տարհաներ Թուրքիայի քաղաքացիներին Սուդանից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կրակ է բացվել թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ, որը պետք է տարհաներ Թուրքիայի քաղաքացիներին Սուդանից։

Սուդանի բանակը մեղադրել է «Արագ աջակցության ուժեր» զորախմբին թուրքական ինքնաթիռի վրա կրակ բացելու մեջ։ Նրանց տվյալներով՝ կրակի բացումից վնասվել է ինքնաթիռի վառելիքի համակարգը, մեկ մարդ վիրավորվել է։

Թուրքական ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Խարթումի հյուսիսում գտնվող օդանավակայանում։ Սուդանի բանակը զգուշացրել է «Արագ աջակցության ուժերի» մարտիկներին չխոչընդոտել այլ երկրների քաղաքացիների տարհանմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Հիշեցնենք, որ Սուդանում երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» զորախմբի միջև առճակատումից հետո ԱՄՆ-ը և եվրոպական երկրները սկսել են տարհանել իրենց երկրների քաղաքացիներին։