«Պարագրաֆ» հյուրանոցի մոտ տեղի է ունենում «Սիրցխվիլիա» շարժման կազմակերպած ակցիան
«Պարագրաֆ» հյուրանոցի մոտ տեղի է ունենում «Սիրցխվիլիա» շարժման կազմակերպած ակցիան

Թբիլիսիի «Պարագրաֆ» հյուրանոցի մոտ տեղի է ունենում «Սիրցխվիլիա» շարժման կազմակերպած ակցիան։ Միաժամանակ հյուրանոցում տեղի է ունենում միջոցառում, որն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան ժողովի շրջանակներում։

Ինչպես նշեց ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Անա Քավթարաձեն, իրենք ցանկանում են, որ միջոցառման մասնակիցներն իրենց ձայնը լսելի դարձնեն և բողոքեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։

«Ավելի քան 20 օր է՝ բողոքի ակցիաներ են, որոնց նպատակն է իշխանությանը, «Վրացական երազանքին», միջազգային հանրությանը հասկացնել, որ մեր քաղաքական կուրսը, Վրաստանի կուրսը վտանգի տակ է, կամաց-կամաց հեռանում է Եվրամիությունից ու Արևմուտքից՝ մերձենալով Ռուսաստանին։ Այսօրվա հավաք-ներկայացման նպատակը մեր միջազգային ընկերներին ավելի տեսանելի դարձնելն է։ Պատվիրակների մեծ խումբ է ժամանել Վրաստան և եռօրյա համաժողով է անցկացնում։ Մեր կարծիքով, նրանց համար կարևոր է իմանալ, թե ում հետ են այս օրերին սեղան կիսում, ում հետ են խոսում, և խնդրել, որ բաժանվեն Ռուսաստանի իշխանությունից, կոչ անեն հետ կանչել ռուսական օրենքը։ Սա միակ նպատակը չէ, իշխանության ցանկացած գործողություն, որը մեզ մոտեցնում է Ռուսաստանին, պետք է վերացվի։ Մեր բոլոր գործողությունները խաղաղ են, դրա համար այստեղ կանգնած են խաղաղ մասնակիցները»,- ասել է Անա Քավթարաձեն։

Տեղում մոբիլիզացված են իրավապահները։