Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղեկություններով՝ Ստամբուլում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ստեղծել Ուկրաինայից ծովային ճանապարհով հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն

10:21, 14.07.2022

Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցով Ստամբուլում կայացած քառակողմ հանդիպմանը առաջընթաց է գրանցվել։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ երկու կողմերը պայմանավորվել են ստեղծել Ուկրաինայից ծովային ճանապարհով հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն։

«Քառակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական հարցերի շուրջ, օրինակ՝ նավահանգստից ելքի կետերում համատեղ հսկողության և երթուղիներում նավիգացիա ապահովելու վերաբերյալ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները կրկին կհանդիպեն Թուրքիայում՝ համաձայնագիրը ստորագրելու համար։

Նմանատիպ