Թուրքիայի ներքին գործերի նախարար. Մենք զգում ենք վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության աջակցությունը, Իրակլի Ղարիբաշվիլիի այցն այս աջակցության դրսևորումն էր
Թուրքիայի ներքին գործերի նախարար. Մենք զգում ենք վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության աջակցությունը, Իրակլի Ղարիբաշվիլիի այցն այս աջակցության դրսևորումն էր

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, և մենք առաջին իսկ օրվանից զգացել ենք վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության աջակցությունը։ Վարչապետի այցն այս աջակցություն դրսևորումն էր։ Նա անձամբ է այցելել Թուրքիա եւ հայտնել իր ցավակցությունը։ Սա հուզիչ ժեստ է, որն իսկապես մոտիվացնող էր մեզ համար: Ձեր աջակցությունն իսկապես զորացրեց մեզ»,- ասել է Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նրա խոսքով, Վրաստանի փրկարարական ջոկատը առաջին իսկ օրերից ներգրավված է փրկարարական աշխատանքներում։

Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։

«Առաջին օրերից Վրաստանի փրկարարական ջոկատը ներգրավված է փրկարարական աշխատանքներում, և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ իմ սրտանց երախտագիտությունը հայտնել անձամբ վարչապետին և նրան ուղեկցող պատվիրակությանը, ինչպես նաև փրկարար թիմին, վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանն՝ այս դժվարին օրերին իրենց աջակցությունը հայտնելու համար»,- ասել է Սուլեյման Սոյլուն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։