Իրակլի Կոբախիձեն Իլիա Դարչիաշվիլիի հետ գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում
Իրակլի Կոբախիձեն Իլիա Դարչիաշվիլիի հետ գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ
միասին եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը և արտաքին
գերատեսչության ղեկավարը ներկա են գտնվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ
Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հուղարկավորության արարողությանը։