Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսթավիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսթավիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռուսթավիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ.
«Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ՆԳ
նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, ընտանիքի երկու և
ավելի անդամի ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են
1997 թվականին ծնված Գ.Ֆ.-ին։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Ռուսթավի քաղաքի Դումբաձեի փողոցում, զենքով կրակել

է կնոջ՝ 2003թ.-ին ծնված Մ.Ս.-ի և կնոջ մոր՝ 1976 թվականին ծնված Ի.Բ.-ի ուղղությամբ։
Իրավապահներ Գ.Ֆ.-ին ձերբակալել են դեպքի վայրում։ Ոստիկանները որպես ապացույց հանել են
հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Ընտանիքի երկու անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ
սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա
109-րդ հոդվածի «կ» և «լ» ենթակետերով։