Թուրքիայի մայրաքաղաքում մի խումբ ցուցարարներ բողոքել են ԱՄՆ-ի պետքարտուղարի այցի դեմ
Թուրքիայի մայրաքաղաքում մի խումբ ցուցարարներ բողոքել են ԱՄՆ-ի պետքարտուղարի այցի դեմ:
Ankara Palace հյուրանոցի մոտ, որտեղ Ռեքս Թիլերսոնը հանդիպում էր իր թուրք գործընկերոջ Մեվլութ Չավուշողլիի հետ, ցուցարարները փորձել են փակել ճանապարհը:
Ոստիկանությունը ցուցարարներին փորձել է ցրել արցունքաբեր գազ կիրառելով:
Ցուցարարները ԱՄՆ-ի դեմ գրառումներով պաստառներ են բարձրացրել: Ցույցը արդեն ավարտվել է:
Նշենք, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները լարված են, որի պատճառը հանդիսացել է Սիրիայում ԱՄՆ-ի կողմից քրդական զինված խմբավորումներին աջակցությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan