Թուրքիայի Մարդին նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորվել
Թուրքիայի Մարդին նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորվել

Թուրքիայի Մարդին նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, առնվազն 29-ը՝ վիրավորվել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Մարդին նահանգի Դերիք շրջանում։ Բենզալցակայանում բեռնատարը բախվել է թեթև մարդատար ավտոմեքենաներին և շրջվել։ Ավելի ուշ հանդիպակաց ճանապարհից եկող բեռնատարը հարվածել է դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենային ու հավաքվածներին։

Վերջին տեղեկություններով՝ մահացածների թվում կան երեխաներ։ 29 տուժածներից 8-ի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 16 մարդ մահացել է, 21-ը՝ վիրավորվել։