Թուրքիայի իշխանությունները դատապարտում են «Շառլի Էբդոյում» Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումը
Թուրքիայի իշխանությունները դատապարտում են «Շառլի Էբդոյում» Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումը

Թուրքիայի իշխանությունները դատապարտում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումը, ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական ամսագրում:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը «թվիթերում» գրել է, որ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հակամահմեդական օրակարգն արդեն արդյունք է տալիս»:

«Մենք դատապարտում ենք այս հրատարակության զզվելի փորձը, տարածի իր մշակութային ռասիզմը և ատելությունը»,- «թվիթերում» գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար, Ֆահրեթին Ալթունը:

Էրդողանի ծաղրանկարը ամսագրում տպագրվել է հոկտեմբերի 28-ի համարում: Նկարների հրատարակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի և մահմեդական մի քանի երկրների միջև լարվածության ֆոնին: