Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ. Հուսով եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կամրապնդի նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ. Հուսով եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կամրապնդի նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը

Հուսով եմ, որ այս նոր քայլը կամրապնդի նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը,- այսպես է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը արձագանքել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը նախկինում ասել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես ադրբեջանական երկաթուղին, արդեն բաց է Հայաստանից արտահանման և ներմուծման համար։

«Նոր քայլ դեպի ուղիղ առևտուր՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Հուսով եմ, որ այս նոր քայլը կամրապնդի նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ՝ հաջողություն բերելով այս բոլոր երկրներին», – ասել է թուրք դիվանագետը։