Թուրքիայի Գեբզե քաղաքում յոթհարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ
Թուրքիայի Գեբզե քաղաքում յոթհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել են երկու անչափահասներ։
Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Մամուլի տվյալներով՝ փլատակների տակ հայտնվել է նույն ընտանիքի հինգ անդամ։ Մինչ այս պահը որոնվում են 43-ամյա տղամարդը և 37-ամյա կինը։
Հայտնաբերվել են նրանց անչափահաս որդու և դստեր դիերը։ Ինչ վերաբերում է զույգի երրորդ երեխային՝ 18-ամյա Դիլարային, նրան փրկել են փրկարարները։
Քանի դեռ քննությունը չի պարզել փլուզման պատճառները, Գեբզեի քաղաքապետը չի բացառում, որ միջադեպը կարող է կապված լինել մոտակայքում գտնվող մետրոյի կայարանի շինարարության հետ։