Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարները զրուցել են Միջերկրական ծովում առկա վիճարկելի հարցերի շուրջ
Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարները զրուցել են Միջերկրական ծովում առկա վիճարկելի հարցերի շուրջ:
Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը կայացել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, գլոբալ անվտանգության համաժողովի շրջանակներում:
Փակ հանդիպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չի տարածվում:
Էներգոռեսուրսների որոնման օպերացիայի հետ կապված լարվածությունը թեթևացնելու համար, Թուրքիայի և Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարներին մինչ այդ հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: