Թուրքիայի էներգետիկայի նախարար. Ադրբեջանի բնական պաշարների Թուրքիա արտահանման հետ կապված բոլոր նախագծերը կիրականացվեն Բաքվի հետ համատեղ
Թուրքիայի էներգետիկայի նախարար. Ադրբեջանի բնական պաշարների Թուրքիա արտահանման հետ կապված բոլոր նախագծերը կիրականացվեն Բաքվի հետ համատեղ

Այսօր էլեկտրաէներգիան Ադրբեջանից արտահանվում է Վրաստանի միջոցով, բայց մոտ ապագայում բոլոր էներգետիկ պաշարները կարտահանվեն Զանգեզուրի միջանցքով, – Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական բնական պաշարների Թուրքիա արտահանման հետ կապված բոլոր նախագծերը, այդ թվում՝ նավթը, բնական գազը, ինչպես նաև էլեկտրաէներգիան, կիրականացվեն Բաքվի հետ համատեղ։

«Այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել։ Որպես ներկայումս իրականացվող նախագծերի օրինակներ՝ կարող եմ առանձնացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, ինչպես նաև Նախիջևան-Թուրքիա միջկապող խողովակաշարը։ Այսօր Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիա է արտահանվում Վրաստանի միջոցով, սակայն մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և այլ լոգիստիկ լուծումները Թուրքիա կհասցվեն Զանգեզուրի միջանցքով։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ լուծումները Թուրքիա կհասցվեն Ադրբեջանի միջոցով, իսկ Թուրքիայի միջոցով՝ Եվրոպա», – ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։