Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, իրատեսական չէ. Յոհաննես Հան
Եվրոպական դրացիական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, համարում է, որ Անկարայի և Բրյուսելի համար ավելի լավ կլիներ, եթե դադարեին Թուրքիայում Եվրամիությանն անդամակցության մասին բանակցությունները:
«Եթե լավ ուսումնասիրենք, օրինակ Էմանուել Մակրոնի, կամ անդամ պետությունների այլ առաջնորդների հայտարարությունները, կտեսնենք, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը իրատեսական չէ»,- հայտարարել է Հանը:
Նրա խոսքով, Անկարայի, ինչպես նաև Եվրամիության համար ավելի լավ կլինի, եթե մտածեն ռազմավարական գործընկերության բարելավման շուրջ:
Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունները Անկարայի և Բրյուսելի միջև ընթանում են արդեն մի քանի տարի է: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, դրանք մտել են փակուղի: