Թուրքիան պետք է կատարի ընտրություն, ցանկանում է, թե ոչ մնալ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ. ԱՄՆ-ի փոխնախագահ
Թուրքիան պետք է որոշի, ցանկանում է, թե ոչ մնալ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ,- այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Ելույթում, որը նվիրվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյա հոբելյանին, Փենսը Անկարային կոչ է արել, հրաժարվել Ռուսաստանից «C-400» հրթիռային համակարգ գնելուց:
«Թուրքիան պետք է կատարի ընտրություն, ցանկանում է, թե ոչ մնալ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ, թե ցանկանում է հարցականի տակ դնել այս գործընկերության անվանգությունը, իր անպատասխանատու որոշմամբ, որը խարխլում է դաշինքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը:
Նրա հայտարարությամբ, եթե Թուրքիան չհրաժարվի Ռուսաստանից գնել ռազմական տեխնիկա, Վաշինգտոնը Անկարային «F-35» ավիակործանիչ չի փոխանցի:
Փենսի քննադատական հատարարությանն արդեն պատասխանել է Թուրքիայի փոխնախագահը: Փուատ Օքտայը «Թվիթերում» գրում է, որ «ԱՄՆ-ը անձամբ պետք է կատարի ընտրություն, ցանկանում է թե ոչ Վաշինգտոնը մնա Թուրքիայի դաշնակից, թե այս բարեկամությունը հարցականի տակ կդնի ահաբեկիչների հետ միավորվելով, որը խարխլում է ՆԱՏՕ-ում նրա դաշնակցի անվտանգությանը»: