Թուրքիան իննը երկրի հետ համագործակցությամբ իրականացրել է հանրապետության պատմությունում ամենալայնածավալ հակակոռուպցիոն հատուկ գործողություն
Թուրքիան իննը երկրի հետ համագործակցությամբ իրականացրել է հանրապետության պատմությունում ամենալայնածավալ հակակոռուպցիոն հատուկ գործողություն: Ինչպես գրում է «Անադոլու» հրատարակչությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նախարարի խոսքով, հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 67 մարդ, ինչպես նաև առգրավվել է 70 միլիոն լիրա (9 միլիոն եվրո):
Ըստ առկա տեղեկությունների, խմբի ղեկավարը հետախուզվում էր ինտերպոլի կողմից:
«Ճահիճ» անվանմամբ հատուկ գործողությանը մասնակցել են՝ Հոլանդիայի, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Չիլիի, Էկվադորի և Բրազիլիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: