Թուրքական մամուլի փոխանցմամբ, թուրք զինվորականներն առաջիկայում կմեկնեն Ադրբեջան
Թուրք զինվորականներն առաջիկայում կմեկնեն Ադրբեջան: Տեղեկությունն այս մասին տարածում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը:
Հրատարակության փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ուժերն արդեն անցել են համապատասխան պատրաստվածություն:
«Մեր ավիացիան պատրաստ է, զինվորականներին որքան հնարավոր է շուտ ուղարկի Ադրբեջան, որպեսզի նրանք սկսեն կատարել ստանձնած առաքելությունը»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, մինչ այդ թուրք զինվորականներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու թույլտվություն ստանալու համար Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել էր Թուրքիայի խորհրդարանին: Խորհրդարանը բավարարել էր պահանջը: