Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 13-ին կժամանի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 13-ին կժամանի Թուրքիա։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Բլինկենի Թուրքիա այցի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չի հրապարակվում։
Տեղեկության համար՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վերջին շփումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, երբ նրանք հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի թեման Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն էին։