Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի զինված ուժերի`արևմուտքից և արևելքից կռվող մասերը միացել են հյուսիսին, այս մասին հաղորդում է Anadolu-ն:
Թուրքական զինվորականները և սիրիական ընդդիմադիր ջոկատներն այսօր ահաբեկիչներից ազատել են ավելի քան 12 գյուղեր, շրջափակելով Մաբատլի շրջկենտրոնի ճանապարհը և Աֆրին քաղաքը:
Վերը նշվածների թվում են Միրքան, Սինո, Թաթարա, Չաթալկապի և Շեյխ Օբասի գյուղերը:
Ընդհանուր առմամբ, «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի մեկնարկից ի վեր, վերահսկողություն է հաստատվել Սիրիայի 229 գյուղերի և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող 44 ռազմավարական նշանակության օբյեկտի նկատմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan