Թրամփը կարծում է, որ կեղծ հարցումները պետք է հանցագործություն լինեն. «Ամերիկյան լրագրության հետ կատարվածը տխուր է, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի սոցիոլոգիական խարդախությունը չշարունակվի»
Թրամփը կարծում է, որ կեղծ հարցումները պետք է հանցագործություն լինեն. «Ամերիկյան լրագրության հետ կատարվածը տխուր է, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի սոցիոլոգիական խարդախությունը չշարունակվի»

Կեղծ և խարդախ հարցումները պետք է քրեական հանցագործություն լինեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ բոլոր լրատվամիջոցները, որոնք դեմ էին Թրամփին և գրում էին նրա մասին 2020 թվականի ընտրությունների ժամանակ, հրապարակել են միտումնավոր կեղծ հարցումներ։ Ըստ Թրամփի՝ այդ լրատվամիջոցները գիտեին, թե ինչ են անում և փորձում էին ազդել ընտրությունների վրա, բայց նա միևնույն է հաղթել է։

«Եթե մարդիկ ուսումնասիրեին ձախողված New York Times-ը, կեղծ ABC-ն, կեղծ NBC-ն, կեղծ CBS-ը, ցածր վարկանիշ ունեցող CNN-ը կամ այժմ արդեն փակված AMZN-ը, բոլոր հարցումները կեղծ էին և նույնիսկ մոտ չէին վերջնական արդյունքներին։ Ինչ-որ բան պետք է արվի կեղծ հարցումների հետ։ Նույնիսկ Fox News-ի և Wall Street Journal-ի հարցումները տարիներ շարունակ սարսափելի են եղել։ Կան հիանալի հարցումների գործակալություններ, որոնք ճիշտ են կանխատեսում ընտրությունները, բայց լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն ցանկանում դրանք օգտագործել։ Ցավալի է, թե ինչ է պատահել ամերիկյան լրագրությանը, բայց ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դադարեցնեմ այս ընտրական խարդախությունը», – ասել է Դոնալդ Թրամփը։