ԹՊՀ-ում հայտարարում են, որ պրակտիկ-լաբորատոր աշխատանքները վաղվանից կվերսկսվեն լսարաններում, սակայն համավարակային իրավիճակից ելնելով, հնարավոր է հետաձգվի մինչև նոյեմբեր
ԹՊՀ-ում հայտարարում են, որ պրակտիկ-լաբորատոր աշխատանքները վաղվանից կվերսկսվեն լսարաններում, սակայն համավարակային իրավիճակից ելնելով, հնարավոր է հետաձգվի մինչև նոյեմբեր

Վաղվանից Թբիլիսիի պետական ​​համալսարանում կվերսկսվեն միայն գործնական-լաբորատոր աշխատանքները:

Ինչպես հայտարարել է ԹՊՀ-ի կանցլեր Լաշա Սաղինաձեն, համալսարանը քննարկում է նաև գործնական-լաբորատոր բաղադրիչը մինչև նոյեմբեր հետաձգելու հարցը:

«Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանը հոկտեմբերի 19-ից ուսումնական գործընթացը կշարունակի հիբրիդային մեթոդով, ինչը նշանակում է, որ տեսական դասընթացները կիրականցկացվեն հեռակա կարգով, ինչպես դա գործում էր մինչ այդ, իսկ լաբորատոր դասընթացները կընթանան ոչհեռակա կարգով: Այնուամենայնիվ պահպանված կլինեն բոլոր այն կարգավորումները, որոնք նախատեսված են: Մենք նաև քննարկում ենք, անհրաժեշտության դեպքում, համավարակաբանական իրավիճակից ելնելով, հնարավոր է պրակտիկ, լաբորատոր  բաղադրիչը հետաձգենք մինչև նոյեմբերի վերջ: Մեր համալսարանը հաշվի է առնում ինչպես կրթության, այնպես էլ առողջապահության նախարարության բոլոր հանձնարարականները: Մեր ուսուցման հեռավոր ռեժիմով շարունակությունը կախված է բազմաթիվ գործոններից: Այն, որ մենք հանրային խոշոր հաստատություն ենք, որն ունի ավելի քան 22 000 ուսանող և մինչև 5000 աշխատակից, հետևաբար, նրանց բոլորին լսարան բերելը կհանգեցներ շարժունակության բարձրացմանը: Մենք հոգացել ենք նրանց առողջության մասին»,- ասել է Լաշա Սաղինաձեն: