ԹՊՀ-ի բարձահարկ շենքի մոտ կառուցվելու է 3000 ուսանողի համար նախատեսված քաղաք
ԹՊՀ-ի բարձահարկ շենքի մոտ կառուցվելու է 3000 ուսանողի համար նախատեսված քաղաք

Թբիլիսիում կառուցվելու է 3000 ուսանողի համար նախատեսված ուսանողական քաղաք: Այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

Նրա խոսքով, եվրոպական չափանիշներին համապատասխան շենքը տեղակայվելու է Թբիլիսիի պետական համալսարանի բարձահարկ շենքի հարակից տարածքում:

Ինչպես նշել է նախարարը, ուսանողական քաղաքի նախագծի վրա աշխատանքն անցել է ակտիվ փուլ և մոտ ապագայում շենքում ավելի քան 3000 երիտասարդի համար ստեղծվելու են ապրելու և հանգստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ուսանողական քաղաքում կկարողանան ապրել նաև այլ համալսարանների ուսանողները:

ԹՊՀ-ի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հայտարարությամբ, բոլոր 3000 տեղի համար պահանջարկ չկա և այն հնարավոր կլինի բաշխել այլ բարձրագույն հաստատությունների ուսանողների վրա:

Նախագիծը ենթադրում է ինչպես ընդհանուր և առանձնասենյակներ, այնպես էլ կենտրոնական և ընդհանուր խոհանոցներ, հանգստի և սոցիալական տարածքներ, գրադարաններ, մարզադահլիճներ, լողավազաններ և հրապարակներ: