Թբիլիսիի պետական համալսարանը մեր գիտության, մշակույթի, մտավոր կյանքի ամենակարևոր կենտրոնն է. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիի հետ միասին, այսօր, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի 103-ամյակի կապակցությամբ, այցելել  է Թբիլիսիի պետական ​​համալսարան:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը հարգել է Իվանե Ջավախիշվիլու և առաջին ռեկտոր՝ Պետրե Մելիքիշվիլիի հիշատակը և ծաղկեպսակ դրել նրանց շիրիմներին:

Վարչապետը շնորհավորել է ուսանողներին, դասախոսներին և համալսարանականներին, համալսարանի 103-ամյակի կապակցությամբ և նշել, որ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանը երկրի գիտության, մշակույթի և մտավոր կյանքի ամենակարևոր կենտրոնն է:

Գիորգի Գախարիան, Միխեիլ Չխենկելիի հետ միասին, ծանոթացել է նաև Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի երկրորդ մասնաշենքի վերանորոգնման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը ստուգել է այսպես կոչված խելացի գրատախտակներով հագեցած լսարանները: Տասը խելացի գրատախտակ (այսպես կոչված ՝ Սմարտ բորդ), որոնք օգտագործվում են հեռավար ուսուցման գործընթացն արդյունավետորեն կառավարելու համար, տեղադրվել են բոլոր կրթական շենքերում: Գրատախտակները Թբիլիսիի պետական ​​համալսարանին տրամադրվել է «Քարթու» հիմնադրամի կողմից:

Համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն խոսել է ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի մասին և նշել, որ առաջին փուլում ամրացվել է շենքը, փոխվել է տանիքն ու պատուհանները, վերանորոգվել է ֆասադը, վերանորոգվել են սանհանգույցները և կենտրոնական ջեռուցման համակարգը: Վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլում կկազմակերպվեն հրդեհային և հովացման-օդափոխման համակարգեր և վերելակներ: Ընդհանուր առմամբ վերանորոգվում է 25 000 քառակուսի մետր տարածք:

Վերանորոգման աշխատանքները, որոնք ֆինանսավորվել են կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից, ընդհանուր առմամբ 27 միլիոն լարիով, կավարտվեն այս տարի:

Այժմ Թբիլիսիի պետական ​​համալսարանը տեղակայված է 27 գիտական ​​և հետազոտական ​​շենքերում: Թբիլիսիի պետական ​​համալսարանի բոլոր կրթական շենքերի վերականգնումը նախատեսվում է մինչ 2023 թվականը:

Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին, պատմական շենքի վերականգնումը ֆինանսավորվել է «Քարթու» հիմնադրամի կողմից `գրեթե 10 միլիոն ԱՄՆ դոլարով: Վերանորոգման աշխատանքների ընթացքում, որոնք տեղի են ունեցել 2008-2011 թվականներին, փոխվել է տանիքը, փոխվել են պատուհանները, ջրային համակարգերը, տեղադրվել են ջեռուցման համակարգեր, տեղադրվել են էլեկտրական լարեր, լուսավորություն, տեղադրվել է վերելակ, և վերականգնվել է ճակատը: