Թոշակառուները թոշակով ապահովված վարկի վրա ոչ ադեկվատ տոկոսադրույք չունենան. Կվիրիկաշվիլի
Թոշակառուները թոշակով ապահովված վարկի վրա ոչ ադեկվատ տոկոսադրույք չունենան. Կվիրիկաշվիլի

Պետք է ընդունվեն որոշ մեխանիզմներ, որ թոշակառուները թոշակով ապահովված վարկի վրա ոչ ադեկվատ տոկոսադրույք չունենան,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ խորհրդարանում արտահերթ նիստին խոսքով ելույթ ունենալիս:

«Ինչ վերաբերում է թոշակառուների հարցին, խորհրդարանական թիմի հետ քննարկել ենք, որ պետք է ընդունվեն որոշ մեխանիզմներ, որ թոշակառուները թոշակով ապահովված վարկի վրա շատ բարձր, ոչ ադեկվատ տոկոսադրույք չունենան: Այն, որ թոշակները մեկ բանկում են, դա որոշվել է մրցույթով, սակայն եթե այս ուղղությամբ կան խնդիրներ, պատրաստ ենք այս հարցի քննարկմանը ներգրավել նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: