Թորնիկե Ռիժվաձեն չի բացառում, որ համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում Աջարիայում կրկին կետային սահմանափակումներ կսահմանվեն
Թորնիկե Ռիժվաձեն չի բացառում, որ համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում Աջարիայում կրկին կետային սահմանափակումներ կսահմանվեն

Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն չի բացառում, որ համաճարակային իրավիճակը բարդանալու դեպքում Աջարիայում կրկին կետային սահմանափակումներ կսահմանվեն:

Թորնիկե Ռիժվաձեն կարծում է, որ իրավիճակը մտահոգիչ է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ամռանը տարածաշրջանը կարողանա զբոսաշրջիկներ ընդունել:

«Իրավիճակն արդեն ուշագրավ է: Կցանկանայի, որ քաղաքացիները հետևեն համաճարակաբանների նվազագույն հանձնարարականներին, որպեսզի առաջիկա շաբաթներին հաջողությամբ կառավարենք գործընթացը և արդեն հնարավորություն տանք ամռանը ընդունել զբոսաշրջիկների: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում, կետային սահմանափակումների ներդրումը չի բացառվում, քանի որ սա այս գլոբալ մարտահրավերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է», – ասաց Թորնիկե Ռիժվաձեն: