Թմրանյութերի իրացման գործով ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր
Թբիլիսիում, գիշերային ակումբներում թմրանյութերի անօրեն իրացման փաստով ձերբակալված ութ անձի նկատմամբ, դատարանը այսօր քննարկելու է նրանց նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը:
Այս պահին դատավորը մեղադրյալներին ծանոթացնում է մեղադրյալ կողմի որոշման հետ:
Դատախազությունը մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց պահանջում է օգտագործել բանտարկությունը:
Դատախազության հաստատմամբ, գործում կա չորս հիմնական վկա, այն անձինք, որոնք գնել են թմրանյութ:
Ձերբակալվածների փաստաբանները այսօրվա դատական նիստին պահանջելու են իրենց պաշտպանության տակ գտնվողներին ազատեն գրավի դիմաց:
Իրավապաշտպանները անվստահություն են հայտնում հետաքննությանը և պահանջում են փորձաքննություն անց կացնել օպերատիվ նյութերի վրա: Փաստաբանների հայտարարությամբ, ոչ մի ձերբակալված իր հետ թմրանյութ չի ունեցել:
Նիստին ներկա են ձերբակալվածների ընտանիքի անդամները:
Ներքին գործերի նախարարությունը մայիսի 12-ին, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալել է 8 մարդու:
Հեղինակ -
Edgar Barsegyan