Թմրամիջոցների կասկածանքով ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ
Թմրամիջոցների կասկածանքով ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ

Վրաստանի ՆԳՆ Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են Լատվիայի Հանրապետության երկու քաղաքացու։

Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման փորձի մեղադրանքով կալանավորվել են հետևյալ անձինք՝ 1979 թվականին ծնված Ն.Կ.-ն և 1978 թվականին ծնված Գ.Գ.-ն: Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

«Թմրանյութերի մեղադրանքով ձերբակալվածների անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ մինչև կես կիլոգրամ կոկաին և մինչև մեկ կիլոգրամ կետամին, MDMA և մեֆեդրոն։ Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, էլեկտրական կշեռք, կպչուն ժապավեններ և պոլիէթիլենային կայծակաճարմանդով տոպրակներ», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 19-260 տերցիա և 261-րդ հոդվածներով։