Թինաթին Բերձենիշվիլի. Հանրային հեռարձակողը միշտ խոսում է քաղաքացիների հետ, այն երբեք կուսակցություն չի եղել և չի լինելու, կարևոր է վերջ տալ լրագրողների նկատմամբ ճնշումներին և ահաբեկմանը
«Հանրային հեռարձակողը միշտ խոսում է քաղաքացիների հետ, այն երբեք կուսակցություն չի եղել և չի լինելու, կարևոր է վերջ տալ լրագրողների նկատմամբ ճնշումներին և բուլինգին», – այս մասին ասել է Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։
«Հանրային հեռարձակողն ազատ, անկախ լրատվամիջոց է, որին պետք է ազատ միջավայրում աշխատելու հնարավորություն տալ։ Կարևոր է, որ բոլորը զերծ մնան լրագրողների վրա ճնշում գործադրելուց և բուլիինգից, քանի որ հեռարձակողն այն լրատվամիջոցն է, որն արտացոլում է այն իրականությունը, որն այսօր կատարվում է մեր երկրում՝ անկախ և անաչառ»,- ասաց Թինաթին Բերձենիշվիլին։
Նրա խոսքով, Հանրային հեռարձակողի հատուկ հեռարձակումը նվիրված կլինի այն մարդկանց, ովքեր կցանկանան իրենց կարծիքն արտահայտել։
«Պայմանագրի առնչությամբ պարոն Վախուշտի Մենաբդեն այս համաձայնագիրը հայտարարեց ամբողջությամբ կանոնակարգված։ Մենք իսկապես աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Ժամը 22:00-ին մեր եթերաժամանակը միշտ վերապահված է լինելու իրենց կարծիքն արտահայտել ցանկացողներին։ Դա կլինի հավասարության ժամանակ: Մնացածը տեխնիկական մանրամասներ են, թե ով է լինելու կոնտակտային անձը, ով է գալու հյուր եւ այլն։ Նաև մի տեսակ քննարկում անցկացնելու մեր առաջարկը մնում է ուժի մեջ, եթե դրա պատրաստակամությունը լինի, մենք կխոսենք ուղիղ եթերում»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։