Թինաթին Բերձենիշվիլի. Հանրային հեռարձակողը կա և կլինի ամենաբարձր չափանիշի լրատվամիջոցը
Թինաթին Բերձենիշվիլի. Հանրային հեռարձակողը կա և կլինի ամենաբարձր չափանիշի լրատվամիջոցը

Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հայտարարում է, որ Հանրային հեռարձակողը կա և կլինի ամենաբարձր չափանիշի լրատվամիջոցը:

Թինաթին Բերձենիշվիլին գնահատել է Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի այսօրվա քվեարկությունը, որտեղ նրա թեկնածությանն աջակցել է խորհրդի 8 անդամ:

«Առաջին հերթին, կարծում եմ, շատ տրամաբանական որոշում էր: Սկսած գործը պետք է ավարտին հասցվի, քանի որ վերաբերում է տեխնոլոգիական վերազինմանը, նոր շենքին:

Հաճախ ծագում են հարցեր, ինչպիսին կլինի Հանրային հեռարձակողի ուղին և հավանաբար, այստեղ նկատի ունեն մեդիա-չափանիշը: Կարող եմ վստահեցնել մեր հեռուստադիտողին և դա այդպես էլ կլինի – կփորձեմ, ամեն օր զրուցել, որ Հանրային հեռարձակողը, որն ունի 70-ամյա պատմություն, ունի եվրոպական ուղի ունի»,- հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ Հանրային հեռարձակողի դերին, Թինաթին Բերձենիշվիլին հայտարարում է, որ սա բարդ է, սակայն այս առումով ալիքը շատ լավ է պատրաստված:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնում բաց քվեարկությամբ ընտրել է Թինաթին Բերձենիշվիլուն: