Թերեզա Մեյը Բրեքսիթի հետ կապված այսօր ելույթ է ունենալու խորհրդարանում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր խորհրդարանում հանդես է գալու խոսքով: Տարածված լրատվությամբ, վարչապետը մեկ անգամ ևս ֆիքսելու է իր դիրքորոշումը այն մասին, որ նա չի համաձայնվում Բրեքսիթի կապակցությամբ երկրում ևս մեկ հանրաքվե անցկացնելու հետ: Լրատվությունն այս մասին տարածել է Reuters -ը:
Բրիտանական մամուլը մի քանի օր է տարածում է լրատվություն, որ Թերեզա Մեյի մի քանի համակուսակից, նրա մեջքի ետևում բանակցություններ են վարում երկրում կրկին հանրաքվե անցկացնելու մասին:
Թերեզա Մեյը վերջին անգամ խորհրդարանում ելույթ է ունեցել անցած կիրակի, Բրյուսելից վերադառնալուց հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan