Մեծ Բրիտանիայում խորհրդարանի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին
Մեծ Բրիտանիայում խորհրդարանի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին

Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանի նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին, եթե Բորիս Ջոնսոնը կմնա վարչապետի պաշտոնում: Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ այս ծրագիրը հնարավոր է փոխվի, եթե դեկտեմբերի 12-ին ծրագրված ընտրությունների արդյունքում փոխվի կառավարությունը:

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, ինչ օրենսդիրները և կառավարությունը չեն կարողացել  համաձայնության գալ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ:

Բորիս Ջոնսոնը խոստանում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, մինչև դեկտեմբերի 25-ը խորհրդարան կներկայացնի Եվրամիության հետ բրեքսիտի մասին ձեռք բերված համաձայնագիրը: