Թեմիրլան Մաչալիկաշվիլիի աճյունը տեղափոխել են Դուիսի
Թեմիրլան Մաչալիկաշվիլիի աճյունը տեղափոխել են Դուիսի

Թեմիրլան Մաչալիկաշվիլիի աճյունը տեղափոխել են Դուիսի,-այս մասին լրատվությունը փոխանցում է առաջին ալիքի լրագրողը: Տարածված լրատվությամբ նրան հուղարկավորելու են վաղը:

Հիշեցնենք, Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել է այսօր առավոտյան: Բժիշկների փոխանցմամբ վաղ առավոտյան Մաչալիկաշվիլու վիճակը ծանրացել էր և նրան չի հաջողվել փրկել:

Թեմիրլան Մաչալիկաշվիլին ծանր վիրավորվել էր Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության  ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:

Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել  և տեղափոխվել  էր հիվանդանոց: