Մահացել է հատուկ գործողության ժամանակ վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին
Մահացել է հատուկ գործողության ժամանակ վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին

Պանկիսիում, Դուիսի գյուղում հատուկ գործողության ժամանակ վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել է: Այս մասին Առաջին ալիքին հայտնել է սուրբ Միքայել Հրեշտակապետի անվան բազմապրոֆիլ կլինիկական հիվանդանոցի մենեջեր Զազա Լուրսմանաշվիլին:

Լուրսմանաշվիլու տեղեկությամբ, լուսաբացին հիվանդի վիճակը ծանրացել է և նրան փրկել չի հաջողվել:

Երեկ ճշտվում էր 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլուն Թուրքիայի կլինիկա տեղափոխելու հետ կապված մանրամասները:

 

Թողնել մեկնաբանություն