Թեքսասում, գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 7 մարդ

Թեքսասում, գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 7 մարդ: Տուժածների թվում է մեկ փրկարար:

Դեպքը տեղի է ունեցել Միդլեն քաղաքի մոտակայքում: Գազատարի ընկերության աշխատակիցներն ստացել են ծանր այրվածքներ:

Ինչպես պատմում են ականատեսները, առաջին պայթյունը լսվել է առավոտյան, իսկ երկրորդը տեղի է ունեցել հրշեջների դեպքի վայր այցելելուց հետո:

Հրշեջները կարողացել են խուսափել գազատարի վրա հրդեհի տարածումից: Այս պահի դրությամբ, պայթյունի պատճառը հայտնի չէ: