Թեդրոս Ադանո Գեբրեյեսուս. Տոկիոյի Օլիմպիական խաղերն այժմ անհրաժեշտ են որպես տոն

10:39, 21.07.2021

Այժմ Տոկիոյի Օլիմպիական խաղերը աշխարհին պետք են որպես հույսի տոն,- այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը հայտարարել է Ճապոնիայի մայրաքաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների առջև ելույթ ունենալիս:

Կազմակերպության ղեկավարի խոսքով, Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն աշխարհին ցույց տալու համար, թե ինչի կարելի է հասնել «Կովիդ -19» համաճարակի ընթացքում ճիշտ ծրագրով և միջոցներով:

«Օլիմպիական խաղերը աշխարհը միավորելու, ներշնչելու, հնարավորությունները ցույց տալու ուժ ունեն», – ասաց Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 23-ին:

Նմանատիպ