Թեա Ծուլուկիանին և Հունաստանի դեսպանը քննարկել են Հունաստանի հետ մշակույթի, սպորտի և երիտասարդության վերաբերյալ համագործակցության փաստաթղթի ստորագրման հարցը
Թեա Ծուլուկիանին և Հունաստանի դեսպանը քննարկել են Հունաստանի հետ մշակույթի, սպորտի և երիտասարդության վերաբերյալ համագործակցության փաստաթղթի ստորագրման հարցը

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին և նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն հանդիպել են Վրաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմիտրիոս Կարաբալիսին և քննարկել մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությամբ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը:

Թեա Ծուլուկիանին շնորհակալություն հայտնեց Հունաստանի դեսպանին մշակութային նախագծերին աջակցելու համար և կենտրոնացավ Վրաստանի և Հունաստանի բազմամյա սերտ համագործակցության վրա:

Նախարարի խոսքով, հույն փորձագետների ներգրավումը մշակութային ժառանգության ոլորտում և թանգարանային գործունեության մեջ նրանց փորձը վրացի գործընկերների հետ կիսելը զգալիորեն կնպաստի ներկայումս նախարարության համար արդիական ոլորտների զարգացմանը:

Հունաստանի դեսպանը նախարարին և նախարարի առաջին տեղակալին տեղեկացրեց մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության կոնկրետ տեսլականի մասին և պատրաստակամություն հայտնեց նպաստել նշված ոլորտներում համագործակցության փաստաթղթի ստորագրմանը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը:

Թողնել մեկնաբանություն