Թեա Ծուլուկիանին բոլոր այն նախագծերի հեղինակն ու ոգեշնչողն է, որ Վրաստանը միջազգային քրեական դատարանում ունենար դատավոր. Գոչա Լորթքիփանիձե
Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար, Գոչա Լորթքիփանիձեն խորհրդարանում, մի քանի հանձնաժողովների միավորված նիստում, գերատեսչության գործունեության զեկույցը ներկայացնելիս, խոսել է միջազգային քրեական դատարանում դատավոր ընտրվելու մասին:
Գոչա Լորթքիփանիձեն շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են, որ Վրաստանը միջազգային քրեական դատարանում դատավոր ունենար:
Գոչա Լորթքիփանիձեն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Թեա Ծուլուկիանիին և նշել, որ հենց Թեա Ծուլուկիանին է այս այսպես կոչված նախագծի հեղինակն և ներշնչողը:
«Ես կսկսեմ շնորհակալությամբ այն մարդկանց հասցեին, ովքեր հնարավոր են դարձրել, որ այս երկիրն այսօր միջազգային քրեական դատարանում ունենա դատավոր: Առաջին հերթին հենց տիկին Թեա Ծուլուկիանին է, որը ոգեշնչողն է, այդ նախագծի, եթե կարելի է դա այդպես անվանել, որ այս երկիրը դատավոր ունենար միջազգային դատարանում: Սա այն մարդն էր, ով ինձ ամենից շատ աջակցեց, որ մասնակցեի մրցույթին և աջակցեց մինչև մինչև վերջ:
Ցանկանում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել նրանց բոլորին և կշարունակեմ հայտարարել, որ առանց նրանց ջանքերի, աջակցության, դա տեղի չէր ունենա»,- հայտարարել է Գոչա Լորթքիփանիձեն:
Գոչա Լորթքիփանիձեն ընտրվել է միջազգային քրեական դատարանի դատավոր:
Միևնույն ժամանակ, նա ներկայացվել է Գիորգի Գախարիայի կողմից առաջադրված կառավարության կազմում: