Թեա Ծուլուկիանին բոլոր այն նախագծերի հեղինակն ու ոգեշնչողն է, որ Վրաստանը միջազգային քրեական դատարանում ունենար դատավոր. Գոչա Լորթքիփանիձե

21:16, 22.12.2020

Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար, Գոչա Լորթքիփանիձեն խորհրդարանում, մի քանի հանձնաժողովների միավորված նիստում, գերատեսչության գործունեության զեկույցը ներկայացնելիս, խոսել է միջազգային քրեական դատարանում դատավոր ընտրվելու մասին:

Գոչա Լորթքիփանիձեն շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են, որ Վրաստանը միջազգային քրեական դատարանում դատավոր ունենար:

Գոչա Լորթքիփանիձեն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Թեա Ծուլուկիանիին և նշել, որ հենց Թեա Ծուլուկիանին է այս այսպես կոչված նախագծի հեղինակն և ներշնչողը:

«Ես կսկսեմ շնորհակալությամբ այն մարդկանց հասցեին, ովքեր հնարավոր են դարձրել, որ այս երկիրն այսօր միջազգային քրեական դատարանում ունենա դատավոր: Առաջին հերթին հենց տիկին Թեա Ծուլուկիանին է, որը ոգեշնչողն է, այդ նախագծի, եթե կարելի է դա այդպես անվանել, որ այս երկիրը դատավոր ունենար միջազգային դատարանում: Սա այն մարդն էր, ով ինձ ամենից շատ աջակցեց, որ մասնակցեի մրցույթին և աջակցեց մինչև մինչև վերջ:

Ցանկանում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել նրանց բոլորին և կշարունակեմ հայտարարել, որ առանց նրանց ջանքերի, աջակցության, դա տեղի չէր ունենա»,- հայտարարել է Գոչա Լորթքիփանիձեն:

Գոչա Լորթքիփանիձեն ընտրվել է միջազգային քրեական դատարանի դատավոր:

Միևնույն ժամանակ, նա ներկայացվել է Գիորգի Գախարիայի կողմից առաջադրված կառավարության կազմում:

Նմանատիպ